Վորտիկ Գուլբենկյանի մասին

Վորտիկ Գուլբենկյանը ծնվել է 1883 թվականին Կեսարիա – Թալասում: Նա ճանաչված հայ գործարար Գալուստ Սարգսի Գուլբենկյանի հորեղբոր որդին է, ով հայտնի էր «Պարոն Հինգ Տոկոս» անունով: Նա երեք անգամ ամուսնացած է եղել: Նրա երկու կանայք երիտասարդ տարիքում են մահացել: Իր առաջին կնոջ՝ Սրբուհու հետ, Վորտիկն ուներ երեք դուստր՝ Շուշանիկը, Հայկուհին և Վարդուհին:
Եղեռնի ժամանակ նա տեղափոխվում է Յոզղաթ, որտեղ իր երկրորդ կնոջ՝ Փերուզի հետ է ծանոթանում և ամուսնանում, ումից մի աղջիկ է ունենում՝ Ալիս անունով:
1932թ-ին ամուսնանում է Սահանիկի հետ, ով նրան չորս երեխա է պարգևել: Երեխաներն էին՝ Սարգիսը, Հարությունը, Իպեքսիման և Մարին ՝ Վորտիկի մայրը:
Քառասունական թվականների վերջերին կահույքագործություն սովորած Վորտիկ Գուլբենկյանը տեղափոխվում է Ստամբուլ , որտեղ և 1962 թվականին՝ 79 տարեկան հասակում մահանում է: Նրա թոռնիկը՝ Ալբերտ Սեվինս Հադոդոն, ընդամենը երկու տարեկան էր , երբ պապը մահացավ: Հետագայում Ալբերտն ընտանիքի այլ անդամներից է իմանում , թե ինչ գովելի, բարի ու ազնիվ մարդ է եղել Վորտիկ Գուլբենկյանը: Բնավորության այս հոյակապ գծերը հետագայում ի հայտ են եկել նաև ազգությամբ ասորի՝ Իսա Սեվինս Հադոդոյի՝
հիմնադրի հոր մոտ: Վորտիկ Գուլբենկյանի սերունդները՝ մահացած թե կենդանի, ավելի քան 150 մարդ են կազմում այսօր:

«Վորտիկ Գուլբենկյան» Տարեցների խնամքի կենտրոնի ստեղծումը Գյումրիում

1988-ի դեկտեմբերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո կյանքը Հայաստանի Գյումրի քաղաքում լիովին փոխվեց: Մեծությամբ երկրորդ քաղաքի բնակչությունը երկրում նվազեց կիսով չափ՝ մոտավորապես 100.000 բնակչով: Բազմահազար մարդկանց մահից հետո քաղաքի բնակչությունը նվազեց նաև երկրաշարժին հաջորդող արտագաղթի պատճառով:
Երկրաշարժը լուրջ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա: Այն վերսկսելու բոլոր ջանքերը հիմնականում ձախողվեցին: Պատճառներից մեկը երիտասարդների արտագաղթն էր դեպի Ռուսաստանի Դաշնություն և Արեւմտյան Եվրոպա, այնտեղ աշխատանք փնտրելու նպատակով:
Նրանք, ովքեր ստիպված էին մնալ, տարեցներն էին: Կենսապայմանները հատկապես դժվար էին այն մարդկանց համար, ովքեր չունեին խնամակալներ, որ կկարողանային հոգ տանել նրանց մասին : Պետական նպաստները հազիվ թե բավարար լինեին նվազագույն կենսական պայմաններ ապահովելու համար: Նրանցից շատերն առ այսօր «ապրում են» երկրաշարժից հետո մնացած թիթեղյա բեռնարկղերում:
Նրանք անգամ չունեն նվազագույն հնարավորություն մի
փոքրիկ բնակարան ունենալու համար կամ նույնիսկ ծերանոցում ապրելու հնարավորություն չունեն:
Գյումրիի տարեց բնակիչների աղետալի ապրելակերպը խորապես անդրադարձ ունեցավ հիմնադրի վրա, ով հաճախ է լինում այս քաղաքում: Նա ստեղծեց հիմնադրամ՝ իրականացնելու Հայաստանում կենտրոնական օգնության ծրագիր, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն անցկացնել իրենց կյանքի վերջին տարիներն անմարդկային պայմաններում:
Հիմնադրամը կոչվում է «Վորտիկ Գուլբենկյան» ծերերի խնամքի կենտրոն:
Կոչվել է հիմնադրի պապի անունով : Քանի որ Վորտիկ Գուլբենկյանը բարեհամբույր և բարի անձնավորություն էր, բոլորի կողմից հարգանք վայելող, անհրաժեշտ է , որ նման մարդիկ մահից հետո չմոռացվեն, կարևոր է նրանց հիշատակը վառ պահելը:
Նաև նախատեսվում է նույն անունով նմանատիպ ապաստարանների կառուցումը:

Nach oben scrollen Menü